Տեր Տարոն քահանան կարգալույծ է արվել![]() 6 նոյեմբերի 2025 - 18:08 AMT PanARMENIAN.Net - Տավուշի թեմի հոգևոր սպասավոր Տեր Տարոն քահանա Հունանյանը կարգալույծ է արվել, հայտնում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգը։ Նշվում է, որ նա կարգալույծ է հռչակվել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ ստորև ներկայացված հիմնավորումներով․ «ա/ Ինքնակամ լքել է իր ծառայության վայրը 2024 թվականի մայիս ամսից, բ/ Անտեսել է Տավուշի թեմի առաջնորդական տեղապահի հորդորներն ու հրահանգները և հարատևել կարգազանց ընթացքի մեջ, գ/ Մասնակցել է կարգազուրկ հռչակված Ստեփան Ասատրյանի կազմակերպած հակականոնական արարողությանը՝ մեղսակից դառնալով կարգալուծվածին, դ/ Հրապարակային ելույթներով ու հայտարարություններով վարկաբեկել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին և ծառայակից եկեղեցականներին, ե/ Անարգալից վարքագիծ է դրսևորել եկեղեցական բարձրագույն իշխանության նկատմամբ և դրժել հնազանդության ուխտը։ Կարգալույծ եկեղեցականն այսուհետ կդասվի աշխարհականների շարքին՝ Վարդան Հունանյան ավազանի անունով»,–ասվում է հայտարարության մեջ։ Հոկտեմբերի 10-ին Մայր աթոռի տեղեկատվական համակարգը հայտարարություն տարածեց, որ Մայր աթոռի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախումբը հանդիպում է կազմակերպել տեր Արամ քահանա Ասատրյանի և տեր Տարոն քահանա Հունանյանի հետ, սակայն նրանք չեն եկել հանդիպմանը, դրա համար էլ հնարավոր չի եղել իրականացնել ամբողջական քննարկում։ Օրեր անց հայտնի դարձավ, որ Մայր աթոռը կարգալույծ է հռչակել Հովհաննավանքի քահանա տեր Արամին` վերադարձնելով նրան ավազանի անունը` Ստեփան Ասատրյան։ Հոկտեմբերի 26-ին, սակայն, Ստեփան Ասատրյանը «պատարագ» մատուցեց, որին մասնակցեց նաև տեր Տարոն քահանա Հունանյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին 2 անգամ մասնակցելուց հետո, հայտարարել է, որ նոյեմբերի 9–ին մասնակցելու է Թալինում Տեր Թադեի մատուցելիք պատարագին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |