Քերոբյանը չի կալանավորվել և մեղադրանքը չի ընդունում![]() 8 նոյեմբերի 2025 - 14:37 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը չի կալանավորվել և չի ընդունում իր դեմ հարուցված քրեական մեղադրանքը։ Նա այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Ինձ հետ ամեն ինչ լավ է, հակակոռուպցիոն դատարանը մերժեց ոչ միայն ինձ, այլև հինգ տարի քննվող և ավելի քան տաս տարվա վաղեմության դեպքերին վերաբերող գործով անցնող կարծես թե մյուս բոլոր մեկ տասնյակից ավելի մեղադրյալներին կալանավորելու միջնորդությունները։ Բնականաբար, մեղադրանքը չեմ ընդունում»,–գրել է նա։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ հանցավոր կազմակերպության կողմից 2008-2014 թվականներին կատարված կոռուպցիոն դեպքի գործով մեկ անձի նկատմամբ կիրառվել է տնային կալանք, մյուս 8 անձանց նկատմամբ՝ այլընտրանքային խափանման միջոց։ Այդ մասին ասել է Քննչական կոմիտեի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը, հայտնում է Factor.am-ը։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ խուզարկել են Քերոբյանի բնակարանը, ապա ձերբակալել նրան։ Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին առնչվող քրեական վարույթի շրջանակում նախապես ձերբակալվել էր 9 անձ, որոնց կալանավորման վերաբերյալ ներկայացվել էին միջնորդություններ։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |