ԵՄ դադարեցնում է բազմակի Շենգեն վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին![]() 8 նոյեմբերի 2025 - 15:10 AMT PanARMENIAN.Net - Եվրոպական հանձնաժողովը, մի շարք բացառություններով, արգելել է նոր բազմակի Շենգեն վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին։ Ի հավելումն, այս կանոնը վերաբերում է ոչ միայն Եվրամիության երկրներին, այլ նաև Շենգենի տարածաշրջանի այլ պետություններին՝ ինչպես օրինակ Շվեյցարիային և Նորվեգիային։ Ընդունված որոշման համաձայն, Ռուսաստանի քաղաքացիները միայն բացառիկ դեպքերում կարող են ստանալ բազմակի վիզա։ Բացառություններ կան միայն ԵՄ երկրներում բնակության իրավունք ունեցողների ընտանիքի անդամների և տրանսպորտային ոլորտի աշխատակիցների (նավաստիներ, վարորդներ և գնացքի ուղեկցորդներ) համար։ Հիմնավորված դեպքերում թույլատրվում են բազմակի վիզաներ անկախ լրագրողներին, իրավապաշտպաններին և ընդդիմախոսներին։ Ընդհանուր պայմաններում վիզաների հարցերը լուծվում են կոնկրետ երկրներում։ Սակայն այս դեպքում ԵՄ‑ն հղվում է իր իրավունքին՝ վիզաների տրամադրումը սահմանափակելու բացառիկ դեպքերում, որոնք կապված են միգրացիոն վտանգների և անվտանգության հետ։ Որոշումը բացատրվում է Ռուսաստանի ներխուժմամբ Ուկրաինա, կիբեռսպառնալիքներով և արդյունաբերական լրտեսությամբ Ռուսաստանից, վիզաների հնարավոր չարաշահմով քարոզչական նպատակներով և «Ռուսաստանի կողմից միգրացիայի օգտագործմամբ որպես զենք»։ Նոր կանոնները չեն տարածվում Ռուսաստանի քաղաքացիների վրա, որոնք մշտապես ապրում են երկրի սահմաններից դուրս։ Նրանց համար գործում է առանձին ընթացակարգ՝ լրացուցիչ ստուգումով։ Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 10–ին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |