Էրդողան․ Հաղթանակը Ղարաբաղում ոսկե տառերով կգրվի թյուրքական աշխարհի պատմության մեջ

Էրդողան․ Հաղթանակը Ղարաբաղում ոսկե տառերով  կգրվի թյուրքական աշխարհի պատմության մեջ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «հաղթանակը Ղարաբաղում ոսկե տառերով կգրվի թյուրքական աշխարհի պատմության մեջ»։ Նա այդ մասին ասել է Բաքվում կազմակերպված ռազմական շքերթի ժամանակ, գրում է APA-ն։

«Ես սրտանց շնորհավորում եմ իմ եղբորy՝ Իլհամ Ալիևին, Մեծ Հաղթանակի ճարտարապետին։ Ղարաբաղի ազատագրումը հպարտության աղբյուր է նաև թյուրքական աշխարհի համար», — ընդգծել է Էրդողանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իր երկիրը երբեք չի հաշտվել Ղարաբաղի կորստի հետ։

Արցախi ժողովրդին 9 ամիս շրջափակման մեջ պահած, նրա դեմ ագրեսիա գործած և էթնիկ զտման ենթարկած երկրի ղեկավարը հայերին է մեղադրել նմանատիպ հանցագործությունների մեջ։

Բաքվում կայացած ռազմական շքերթին մասնակցել են Թուրքիայի և Պակիստանի զինծառայողները։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---