Փաշինյանը նոյեմբերի 16–ին պատարագի կմասնակցի Խաչիկ գյուղում![]() 10 նոյեմբերի 2025 - 10:12 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 16-ին կմասնակցի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում մատուցվելիք պատարագին։ Այդ մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում։ «Նոյեմբերի 16-ին Վայոց ձորի Խաչիկ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Հովհաննես քահանա Մաթևոսյանի ձեռամբ մատուցվող սուրբ և անմահ պատարագին»,-գրել է նա։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հովհաննավանքում կարգալույծ քահանայի՝ Մայր Աթոռի կողմից անօրինական ճանաչված պատարագին 2 անգամ մասնակցելուց հետո, նոյեմբերի 9–ին մասնակցել է Թալինում Տեր Թադեի մատուցած պատարագին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |