«Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի ներդրումների ծավալը Հայաստանում 2009թ. կկազմի 2,7 մլրդ ռուբլի

PanARMENIAN.Net - «Մենք բավարարված չենք Հայաստանի երկաթուղու հետ հավատարմագրային պայմանագրի կատարման անցած տարվա արդյունքներով»,-հայտարարել է «Ռուսաստանի երկաթուղիներ» ԲԲԸ-ի նախագահ Վլադիմիր Յակունինը` այցելելով Երեւանի երկաթուղային կայարան: Ըստ նրա ՌԵՈւ-ն մտադիր է այս տարի ամբողջությամբ լրացնել այդ պակասը: Այդ հարցը քննարկվել է ՀՀ նախագահի ու կառավարության հետ խորհրդակցությունների ընթացքում:



Վլադիմիր Յակունինը հաղորդել է նաեւ, որ 2009թ ներդրումների ծավալը կկազմի 1,2 մլրդ ռուբլի, որին կհավելվի անցյալ տարվա չկատարված ներդրումների 39 տոկոսը: Այսպիսով, ՌԵՈւ ներդրումների ընդհանուր ծավալը 2009-ին կկազմի 2,7 մլրդ ռուբլի:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---