ՀՀ 3 քաղաքներում օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորմը![]() 10 նոյեմբերի 2025 - 12:42 AMT PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի տարբեր քաղաքներում մթնոլորտային օդում փոշու պարունակության տվյալները։ Ըստ զեկույցի՝ մի շարք քաղաքներում փոշու խտությունը գերազանցել է սահմանված թույլատրելի կոնցենտրացիան։ Մասնավորապես՝ ◾️ Վանաձորում՝ Վարդանանց փողոցի հարակից տարածքում գերազանցում է գրանցվել հոկտեմբերի 26-ին և 29-ին, իսկ Հերացի փողոցի մերձակայքում՝ հոկտեմբերի 31-ին։ Ծատուրյան փողոցի հատվածում թույլատրելի մակարդակն ընդհանրապես չի գերազանցվել։ ◾️ Գյումրի քաղաքում՝ չափից ավելի փոշու պարունակություն արձանագրվել է հոկտեմբերի 29-ին և 31-ին։ ◾️ Հրազդանում՝ նորման գերազանցվել է հոկտեմբերի 30-ին և նոյեմբերի 1-ին։ ◾️ Արարատ քաղաքում՝ տվյալ օրերին որևէ գերազանցում արձանագրված չէ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |