Վաղարշապատի ընտրողների վերջնական ցուցակները հրապարկվել են![]() 10 նոյեմբերի 2025 - 12:57 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 9-ին Ներքին գործերի նախարարության և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքերում հրապարակվել են Վաղարշապատ համայնքի նոյեմբերի 16-ին կայանալիք համամասնական ընտրակարգով ավագանու ընտրությունների վերջնական ընտրացուցակները։ Ցուցակները՝ որոնման հնարավորությամբ, ներառում են ընտրողների վերաբերյալ հետևյալ տվյալները՝
Վաղարշապատի համայնքում ՀՀ ընտրական օրենսգրքի սահմանված ժամկետով հաշվառված քաղաքացիները, ովքեր իրենց անունը նշված կայքերում չեն գտնի, կարող են դիմել ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության համապատասխան ստորաբաժանում՝ ներառվելու քվեարկության օրը ձևավորվող լրացուցիչ ընտրացուցակում։ Դիմումը կարելի է ներկայացնել քվեարկությունից 5 օր առաջ սկսած և մինչև քվեարկության ավարտը։ Վաղարշապատում ՏԻՄ ընտրությունները կայանալու են նոյեմբերի 16–ին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |