Մոտ $2 մլն Երևանի բյուջեից` «Էրեբունի-Երևան 2807»-ին![]() 10 նոյեմբերի 2025 - 14:31 AMT PanARMENIAN.Net - «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում նախատեսված միջոցառումների կազմակերպման և իրականացման համար Երևանի 2025 թվականի բյուջեից հատկացվել է 754,690,895 ՀՀ դրամ (մոտ 2 մլն դոլար): Այդ մասին հայտնել են քաղաքապետարանից, տեղեկացնում է Factor.am-ը։ Նշվել է, որ «Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության շրջանակներում իրականացված միջոցառումների կազմակերպման ծառայությունները ձեռք է բերվել «Գնումների մասին» օրենքով սահմանված ընթացակարգով: Ըստ այդմ՝ ծրագրի շրջանակներում մատուցված ծառայությունների (համերգների և միջոցառումների կազմակերպման և իրականացման) բնութագրությունն ու վարձատրության չափը սահմանվել են համապատասխան պայմանագրերով, որոնք հրապարակվել են համապատասխան հարթակում։ Արտիստների հետ կնքված պայմանագրերի մասին մանրամասներ չեն հրապարակվել։ Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |