Աբրահամյան․ Ռուսական շահն ադրբեջանցիների հետ էր համընկնում և չէին պաշտպանելու![]() 10 նոյեմբերի 2025 - 14:32 AMT PanARMENIAN.Net - «Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոնի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այն հայտարարությանը, որ ռուս խաղաղապահները նախապես տեղեկացվել էին Արցախում գործողությունների մասին։ Նա հավելել է, որ միևնույն է ռուսական շահն ադրբեջանցիների հետ էր համընկնում և չէին պաշտպանելու Արցախը։ «Բայրամովի ասածը երևի միայն նորություն էր կամ անգամ հայտնություն էր միայն ռացիոնալությունից զուրկ ռուսամոլների համար, որոնց մինչ օրս դժվար է դեռ ընկալել, որ անգամ եթե պուտինի ոտքերն ընկնեն ազգովի, միևնույն է ռուսական շահը ադրբեջանցիների հետ էր համընկնում եւ չէր պաշտպանելու»։ Եվ, հերթական անգամ, անհրաժեշտ է հիշեցնել, որ անհեթեթ կամ մանիպուլյատիվ են պնդումները, թե` այ եթե մենք ունենայինք ռուսամետ կամ ռուսների հետ լավ բանակցող իշխանություն` Արցախը չէինք կորցնի։ Ցավոք, ամեն ինչ պայմանավորված էր ռուս խաղաղապահների հետ ու երբ սա պնդում էինք դեռ Փառուխի դեպքերից ի վեր` որակվում էինք որպես ռադիկալ հակառուս, մինչդեռ պարզապես պետք էր քաղաքականապես տգետ ու կույր լինել սա չտեսնելու համար»,–գրել է նա։ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է, որ 2023 թվականին Ղարաբաղում ռուս խաղաղապահների հրամանատարությունը գործողության մասին տեղեկացվել էր դրա մեկնարկից 10-15 րոպե առաջ։ Նա նշել է, որ խաղաղապահները տեղեկացվել են վտանգի մասին և նրանց խորհուրդ է տրվել տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր կամ զորանոցներ: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |