ՀՀ 4 ներկայացուցիչ դարձել է բռնցքամարտի ԵԱ չեմպիոն

ՀՀ 4 ներկայացուցիչ դարձել է բռնցքամարտի ԵԱ չեմպիոն

PanARMENIAN.Net - Երևանում ընթացող Եվրոպայի մինչև 23 տարեկանների և երիտասարդների բռնցքամարտի առաջնությունում 67 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը հաղթանակ է տարել բելառուս մարզիկ Մաքսիմ Ռիբակի նկատմամբ՝ 5։0 միաձայն հաշվով և հռչակվել Եվրոպայի չեմպիոն, հայտնում է Բռնցքամարտի ֆեդերացիան։

Չեմպիոնի կոչում են նվաճել նաև Անդրանիկ Մարտիրոսյանը (60 կգ) ու Արգիշտի Հակոբյանը (67 կգ)։

Ավելի վաղ Եվրոպայի չեմպիոն էր դարձել Վաղարշակ Քեյանը։ 54 կգ քաշային կարգում նա 5։0 հաշվով վստահ հաղթանակ է տարել ռուս մարզիկ Արսենիի Ժիլցովի նկատմամբ։

Հարություն Մարտիրոսյանը և Վահրամ Դովլաթբեկյանը դարձել են Եվրոպայի փոխչեմպիոններ։

Եվրոպայի մինչև 23 տարեկանների ու երիտասարդների առաջնությունը մեկնարկել էր նոյեմբերի 3-ին Սպորտի կառավարման կենտրոնում։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---