Փաշինյանը ՊՆ–ում խոսել է ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականի մասին![]() 10 նոյեմբերի 2025 - 17:26 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարությունում հանդիպում է անցկացրել Զինված ուժերի ղեկավար կազմի օպերատիվ հավաքի մասնակիցների հետ։ Հանդիպման ընթացքում վարչապետը կարևորել է բանակի շարունակական արդիականացումն ու այդ ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը։ Այդ համատեքստում, անդրադարձ է կատարվել ՀՀ ԶՈւ զարգացման ռազմավարական տեսլականին, անվտանգության նոր միջավայրի գնահատմանը, արդյունավետ կառավարմանը, մարդկային ռեսուրսների զարգացմանը և այլ հարցերի։ Երկրի ղեկավարը պատասխանել է ԶՈւ ղեկավար կազմին հետաքրքրող հարցերին։ Ավելի վաղ Փաշինյանն անդրադարձել է պայմանագրային զինծառայողների վարձատրության չափերին՝ ներկայացնելով վերջին վիճակագրությունը կառավարության նիստի ընթացքում։ Վարչապետի խոսքով՝ շարքային կազմի պայմանագրային 1559 զինծառայող ստանում է ամսական 300–400 հազար դրամ վարձատրություն, 400 հազարից 500 հազար դրամ է ստանում 1156 զինծառայող, իսկ 523 հոգի՝ 500 հազարից 600 հազար դրամի չափով։ Նրա ներկայացմամբ՝ ևս 244 զինծառայողի վճարումը կազմում է 600 հազարից 700 հազար դրամ, իսկ 31 զինծառայող ստանում է 700, 000 դրամ ու ավելի վարձատրություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |