Թաթոյանն ահազանգել է Արցախից տեղահանված գյուղաբնակների խնդիրների մասին![]() 11 նոյեմբերի 2025 - 10:30 AMT PanARMENIAN.Net - Նախկին ՄԻՊ, «Միասնության թևեր» նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում ներկայացրել է Արցախից տեղահանվածների խնդիրները, որոնք առաջանում են բյուրոկրատիայի հետ բախվելիս։ Նա նշել է նաև, որ Արցախի մեր հայրենակիցներից շատերը չգիտեն նաև, որ վերադարձի իրավունքը չի վերանում քաղաքացիություն ստանալու դեպքում։ «Պետությունը պետք է լինի հոգատար: Անձնագիր ստանալու համար երեք անգամ հասել ենք Երևան, հետ եկել։ Չեն էլ հարցնում՝ գրպանդ կոպեկ կա, թե՝ չէ, 50,000-ի մենակ տաքսու փող եմ տվել»,- պատմում է Արցախից տեղահանված, այժմ Սյունիքում բնակվող մեր հայրենակիցը։ Ստացվում է՝ մեր երկրում բյուրակրատական քաշքշուկն այն աստիճանի է, որ բնօրրանից ու ունեցվածքից զրկված այս մարդիկ աշխատում են գործ չունենալ պետական մարմինների հետ և անգամ պետական աջակցության ծրագրերի համար դիմել։ Ի դեպ, Արցախի մեր հայրենակիցներից շատերը չգիտեն նաև, որ վերադարձի իրավունքը չի վերանում քաղաքացիություն ստանալու դեպքում։ Հակառակը՝ անհրաժեշտ է դառնալ ՀՀ լիիրավ քաղաքացի և օգտվել բոլոր, այդ թվում՝ ընտրելու իրավունքից»,-գրել է Թաթոյանը։ Ադրբեջանը 2023–ի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։ Ավելի ուշ՝ հոկտեմբերի 19-ին Արցախի նախագահը երկրորդ հրամանագիրն էր հրապարակել, որով անվավեր է ճանաչել Արցախը լուծարելու մասին տեղեկատվական շտաբում տեղ գտած տեղեկությունը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |