Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Դանիա![]() 11 նոյեմբերի 2025 - 10:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը նոյեմբերի 11-12-ը գտնվելու է Դանիայում աշխատանքային այցով, հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Նախատեսվում է Միրզոյանի հանդիպումը Դանիայի արտգործնախարար Լարս Լոկկե Ռասմուսսենի հետ։ Բացի այդ, ծրագրավորված են մի շարք այլ հանդիպումներ և քննարկումներ։ «Օրակարգում են ինչպես Հայաստան-Դանիա երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցեր՝ հաշվի առնելով ԵՄ խորհրդում Դանիայի ընթացիկ նախագահությունը»,- ասված է հաղորդագրությունում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |