Ըստ ԱՄՀ–ի՝ ՀՀ–ում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է մոտ $9000

Ըստ ԱՄՀ–ի՝ ՀՀ–ում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կազմում է մոտ $9000

PanARMENIAN.Net - Արժույթի միջազգային հիմնադրամը ներկայացրել է մի շարք երկրների, այդ թվում Հայաստանի մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի ցուցանիշը։ Հայաստանում այն կազմում է 8970 դոլար։

Վրաստանի համար նշված ցուցանիշը գնահատվել է մոտ 10,130 դոլար, իսկ Ադրբեջանի դեպքում այն կազմել է մոտ 7370 դոլար։

Իրանում այդ ցուցանիշը 4070 դոլար է, իսկ Թուրքիայում 18,200 դոլար։

Ռուսաստանում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն գնահատվել է 17,450 դոլար։

Ըստ ԱՄՀ տվյալների, ՀՀ–ին համեմատաբար մոտ ցուցանիշ ունի Բելառուսը՝ 9400 դոլար, Մոլդովայում այն 8240 է։

Իսկ, օրինակ, Ղազախստանում այդ ցուցանիշը 14,720, Լատվիայում՝ 25,630, որոնք նույնպես հետխորհրդային երկրներ են։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---