Գողության մեջ մեղադրվող անձը հանձնվել է Անդորրայի իրավասու մարմիններին![]() 11 նոյեմբերի 2025 - 12:01 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը բավարարել է Անդորրայի իշխանությունների միջնորդությունը՝ համաձայնելով արտահանձնել գողության մեջ մեղադրվող անձին։ Զ.Գ.-ն հանձնվել է Անդորրայի իրավասու մարմիններին։ «Գլխավոր դատախազը բավարարել է Անդորրայի միջնորդությունը. գողության մեջ մեղադրվող Զ.Գ.-ն հանձնվել է իրավասու մարմիններին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը բավարարել է Անդորրայի Իշխանապետության (Անդորրա) իրավասու մարմնի միջնորդությունը. գողության մեջ մեղադրվող Զ.Գ.-ն հանձնվել է Անդորրայի իրավասու մարմիններին»,- ասված է հաղորդագրությունում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |