«Աստղիկ» ԲԿ–ում նորածնի մահվան դեպքով քրեական վարույթ է հարուցվել![]() 11 նոյեմբերի 2025 - 12:29 AMT PanARMENIAN.Net - «Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածին է մահացել, գրել է «Արմլուրը»։ Նոյեմբերի 10–ի գիշերը ժամը 03:00-ի սահմաններում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։ Մի քանի ժամ հետո բժիշկները ծննդկանի հարազատներին ասել են, որ նորածինը մահացել է։ «Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով»,–հայտնել են Քննչական կոմիտեից, գրում է Sputnik Արմենիան։ Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին և դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |