«Չիբուրդանիձեի գավաթի» 7-րդ փուլը հաջող ընթացք է ունեցել Լիլթ Գալոյանի եւ Լիլիթ Մկրտչյանի համար12 հունիսի 2009 - 16:29 AMT PanARMENIAN.Net - Ավարտվել է Մայա Չիբուրդանիձեի անվան շախմատի միջազգային մրցաշարի 7-րդ փուլը, որում հայ շախմատիստուհիներ Լիլիթ Գալոյանն ու Լիլիթ Մկրտչյանը հաջող ելույթ են ունեցել` հաղթանակ տանելով վրացուհի Ալեքսանդր Վախանիայի եւ ռումինուհի Յուլիա-Իոնելա Իոնիկայի հանդեպ:Հայաստանի երրորդ ներկայացուցիչ Սիրանուշ Անդրեասյան խաղաղ դաշն է կնքել վրացուհի Նատո Իմնաձեի հետ: Այդպիսով, մրցաշարի ավարտից երկու փուլ առաջ Լիլիթ Գալոյանը 5 միավորով կիսում է աղյուսակի 2-9-րդ տեղերը` մրցաշարի միանձնյա առաջնորդ Բելա Խոտենաշվիլուց ետ մնալով մեկ միավորով: Լիլիթ Մկրտչյանը 7 փուլերի ընթացքում հավաքել է 4,5 միավոր: Սիրանուշ Անդրեասյանը` 4 միավոր: Նախավերջին 8-րդ փուլում Գալոյանն ուժերը կչափի Սլովենիայի ներկայացուցիչ Աննա Մուզիչուկի հետ, իսկ Մկրտչյանն ու Անդրեասյանը կհանդիպեն վրացի շախմատիստուհիներ Միրանդա Միկաձեի եւ Ինգա Խուրցիլավայի հետ համապատասխանաբար: Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից |