Պապոյանը՝ ղազախական ցորենի մասին․ Ցորենի բոլոր տեսակներն էլ միշտ ներկրվել են, այդ թվում՝ 4-րդ կարգի![]() 11 նոյեմբերի 2025 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, անդրադառնալով խոսակցություններին, որոնք ծավալվել են Ղազախստանից ներկրված 4–րդ կարգի ցորենի շուրջ, ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ նման տեսակի հացահատիկ Հայաստան մշտապես է ներկրվել։ «Ժողովուրդ ջան, չգիտեմ ինչից եք զարմացել, բայց Հայաստան միշտ եկել է ու կգա և 1-ին կարգի, և 2-րդ կարգի, և 3-րդ կարգի և 4-րդ կարգի ցորեն։ Ավելին, 4-րդ կարգի ցորեն Հայաստան եկել է ոչ միայն հիմա, ոչ միայն Սերժի, Ռոբի ու Լևոնի ժամանակ, այլև Դեմիրճյանի, Զարոբյանի, Քոչինյանի ու իրենցից առաջ եղած մարդկանց ժամանակ։ Սիրում եմ բոլորիդ։ Այդ թվում նրանց, ովքեր առավոտյան իրենց կերած հացը համարում են անասնակեր»,–գրել է նա։ 4-րդ կարգի ցորենը հիմնականում օգտագործվում է կերերի արտադրության համար և որպես հավելանյութ՝ հաց թխելիս, երբ խառնում են ավելի խոշոր ցորենի տեսակների հետ։ Ղազախստանից Ադրբեջանի և Վրաստանի տարածքով ՀՀ ներմուծված ցորենը 4–րդ կարգի է։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |