Վրաստանի և Ադրբեջանի սահմանին թուրքական ռազմական օդանավ է կործանվել![]() 11 նոյեմբերի 2025 - 18:11 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է վրաց-ադրբեջանական սահմանին ռազմական օդանավի կործանման մասին վրացական մամուլում հայտնված տեղեկությունները, հայտնում է «Ազատությունը»։ «Վրաստանում կործանվածը C130 մակնիշի ռազմատրանսպորտային օդանավ է, որն Ադրբեջանից վերադառնում էր հայրենիք։ Աղետի վայրում Վրաստանի իշխանությունների հետ համատեղ որոնողական և փրկարարական գործողություններ են ձեռնարկվել», - հաղորդել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։ Ավելի վաղ վրացական լրատվամիջոցները հաղորդել էին թուրքական ռազմական ուղղաթիռի կործանման մասին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |