Նախագիծ․ Ոստիկանները կօգտվեն մատչելի հիփոթեքային վարկավորման պետական ծրագրերից

Նախագիծ․ Ոստիկանները կօգտվեն մատչելի հիփոթեքային վարկավորման պետական ծրագրերից

PanARMENIAN.Net - ՆԳ նախարարությունը մշակել է օրենսդրական նախաձեռնություն, որով ոստիկանության ծառայողները կկարողանան օգտվել մատչելի հիփոթեքային վարկավորման պետական ծրագրերից։

ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը «Լուրերի» եթերում ասել էր, որ ծրագիրը հնարավորություն կտա ոստիկաններին բնակարան կամ տուն ձեռք բերել կամ կառուցել արտոնյալ պայմաններով։ Աջակցությունը կտրվի կանխավճարի փոխհատուցման և տոկոսադրույքների մարման ձևով, հայտնում է Auroranews.am-ը։

Ծրագիրը կգործի ոստիկանության բոլոր ծառայողների համար՝ որոշակի առաջնահերթություններով՝ կախված բնակության վայրից, ծառայողական տարածքից և սոցիալական վիճակից։

Մկրտչյանի խոսքով՝ խնդիրը հատկապես նկատվել է Սյունիքի և Վայոց ձորի մարզերում, որտեղ ոստիկանները հաճախ նշանակվում են ոչ իրենց բնակավայրերում՝ շահերի բախումից և կոռուպցիոն ռիսկերից խուսափելու նպատակով։ Նման աջակցությունը կնպաստի ծառայողների բնակարանային պայմանների բարելավմանը և կբարձրացնի աշխատանքի արդյունավետությունը։

ՆԳ նախարարությունը նաև իրականացնում է մի շարք միջոցառումներ՝ ոստիկանությունում ծառայությունը գրավիչ դարձնելու և համակարգը պրոֆեսիոնալ կադրերով համալրելու ուղղությամբ։

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---