«ԱրմենՏել» ՓԲԸ-ն դարձավ «DigiTec Business» համաժողովի գլխավոր հովանավորը12 հունիսի 2009 - 20:03 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ՓԲԸ-ն (ապրանքանիշը`Beeline) դարձավ «DigiTec Business» համաժողովի գլխավոր հովանավորը: Համաժողովը կայանալու է Երեւանում հունիսի 19-20-ը: Այն կազմակերպել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը` Microsoft ընկերության հետ համագործակցելով: Համաժողովի նպատակն է խթանել տնետսության տարբեր ոլորտներում տեխոնոլոգիական լուծումների կիրառումը: «Լինելով կապի միասնական օպերատոր` ԱրմենՏելը մեծ ուշադրություն է դարձնում հեռահաղորդակցության ոլորտի զարգացմանը` բիզնեսին առաջարկելով հարմարավետ լուծումներ», - ասաց «ԱրմենՏել» ՓԲԸ-ի Գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն: «Այս եւ նման միջոցառումները շատ կարեւոր են ինչպես նոր լուծումներ մատակարարողների, այնպես էլ հնարավոր գնորդների համար, քանզի թույլ են տալիս ցուցադրելու ամենաառաջատար տեխնոլոգիաները»: «Մենք ձգտում ենք DigiTec Business համաժողովը դարձնել կապող օղակ` բարձր տեղնելոգինարի ոլորտում արտադրողների եւ սպառողների միջեւ: Ուրախալի է, որ մեր նախաձեռնությանը աջակցում են այնպիսի խոշոր ընկերություններ ինչպիսիք են ԱրմենՏել-ը եւ Մայքրոսոֆթը», - նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը: «DigiTec Business» համաժողովում ներկայացվելու են լուծումներ` բանկային եւ ֆինանսական սեկտորի, փոքր եւ միջին ձեռնարկությոնների, զբոսաշրջության, առեւտրի, շինարարության, բեռնափոխադրման, առողջապահության եւ այլ ոլորտների համար: Համաժողովի շրջանակներում ՏՏ եւ հեռահաղորդակցման ոլորտի շուրջ 25 ընկերություններ կներկայացնեն իրենց մշակումները: Համաժողովի աշխատանքին կմասնակցեն մոտ 1500 ձեռներեցներ, պետական եւ միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Ուշագրավ Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի | ՀՀ-ում 5 մլն դրամը գերազանցող շահումը կհամարվի խոշոր շահում և կհարկվի Նախագծով կկարգավորվի բուն շահումների հարկումը Քանի․ Իրանը դեմ է տարածաշրջանում սահմանների և ժողովրդագրության փոփոխությանը Նա այդպես է պատասխանել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին Սարյան-Մաշտոց հատվածում 2 անձ է դանակահարվել, դանակահարություն է եղել նաև ռեստորանի մոտ Դանակահարված անձանցից մեկը մահացել է Վահան Քերոբյանի մեղադրանքը փոփոխվել է Վարույթ իրականացնող մարմինն այլևս չի կարծում, որ պետությանը պատճառվել է վնաս |