Ֆիդան․ Թուրքիան տարբեր մակարդակներում շարունակում է երկխոսությունը ՀՀ հետ![]() 19 նոյեմբերի 2025 - 10:18 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Անկարան տարբեր մակարդակներում շարունակում է երկխոսությունը Հայաստանի հետ։ Ըստ նրա՝ Երևանը ցուցաբերում է բաց դիրքորոշում, հայտնում է APA-ն։ «Երևանը ցուցաբերում է բաց դիրքորոշում հարաբերությունների կարգավորման հարցում, և երկու կողմերը համատեղ աշխատում են կոնկրետ քայլերի մշակման ուղղությամբ», – ասել է Թուրքիայի ԱԳ նախարարը՝ ելույթ ունենալով խորհրդարանում։ Ավելի վաղ վարչապետ Փաշինյանը հայտարարել էր, որ Թուրքիայի հետ ՀՀ-ի ծավալած դրական երկխոսությունը հույս է տալիս, որ մենք առաջիկայում կարող ենք նաև Հայաստան-Թուրքիա սահմանի բացում ունենալ։ «Մենք ոչ միայն քաղաքական, այլև տեխնիկական առումով պատրաստ ենք հենց այսօրվանից ՀՀ տարածքով ապահովել բեռնատար ավտոմեքենաների տարանցումը Թուրքիայից դեպի Ադրբեջան և Ադրբեջանից դեպի Թուրքիա։ Հայաստանի տարածքում թե՛ ճանապարհները, թե՛ ճանապարհային ենթակառուցվածքները պատրաստ են դրան՝ Մարգարա-Եղեգնաձոր-Սիսիան-Գորիս երթուղով» ,- ասել է նա։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |