Ալեքսանյանն ու Պապոյանը վերանշանակվել են ՔՊ վարչության փոխնախագահներ![]() 19 նոյեմբերի 2025 - 10:26 AMT PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանն ու էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վերանշանակվել են ՔՊ փոխնախագահներ։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ և վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ՝ Վահագն Ալեքսանյանն ու Գևորգ Պապոյանը վերանշանակվել են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահների պաշտոնում»,–ասվում է կուսակցության հաղորդագրության մեջ։ Նոյեմբերի 18-ին անցկացված ՔՊ վարչության նիստը, որը վարել է Նիկոլ Փաշինյանը, նվիրված է եղել Վաղարշապատի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքների ամփոփմանը։ Բացի այդ, քննարկվել են կուսակցության 8-րդ համաժողովի կազմակերպման հետ կապված մի շարք հարցեր։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |