«Մեր ձևով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանն ազատ է արձակվել![]() 19 նոյեմբերի 2025 - 10:31 AMT PanARMENIAN.Net - «Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանն ազատ է արձակվել «Արթիկ» քրեակատարողական հիմնարկից։ Նրան ազատության մեջ դիմավորել են ընտանիքի անդամները, ընկերները, ինչպես նաև «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչները։ «Բդի´ էնենք` մեր ձևով: Ազատությո՛ւն բոլոր քաղբանտարկյալներին»,-ասվում է շարժման հաղորդագրության մեջ։ Փաստաբան Ռուբեն Մխիթարյանը 2 ամսով կալանավորվել էր հոկտեմբերի 23–ին Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ։ Գյումրիի քաղաքապետարանի հարակից տարածքից բերման ենթարկված 37 քաղաքացիներից 19-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացվել դատարան: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |