ՀԾԿՀ․ Պետրոսյանը պարտավոր է ապահովել ՀԷՑ–ի բնականոն գործունեությունը, այդ թվում՝ ֆինանսական կայունությունը![]() 19 նոյեմբերի 2025 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ ՀԾԿՀ–ն, տեղեկացրել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության լիցենզիայի դադարեցումից հետո ֆինանսական կայունությունը չի խաթարվել։ Նշվում է, որ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը պարտավոր է ապահովել ընկերության բնականոն գործունեությունը, այդ թվում՝ ֆինանսական կայունությունը: Հաշվի առնելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետագա գործունեության կայունությանն առնչվող՝ հանրության շրջանում առկա մտահոգությունները, հայտնում ենք, որ համաձայն օրենսդրության՝ ընկերությունը էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիայի գործողության դադարեցումից հետո ևս պարտավոր է կատարել օրենսդրությամբ նախատեսված իր բոլոր, այդ թվում՝ ֆինանսական պարտավորությունները։ Ավելին, մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցմանն ուղղված՝ օրենքով նախատեսված գործընթացների ավարտը, ընկերության գործադիր մարմնի գործառույթներ իրականացնող ժամանակավոր կառավարիչը պարտավոր է ապահովել ընկերության բնականոն գործունեությունը, այդ թվում՝ ֆինանսական կայունությունը, համակարգի հուսալի և անվտանգ աշխատանքը»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ ընկերության լիցենզիայի զրկմամբ վերջինիս ֆինանսական և դրամական հոսքերի կայունությունը ոչ միայն չի խաթարվել, այլ նաև հաշվի առնելով գործող իրավական և տնտեսական կառուցակարգերը՝ չի էլ կարող խաթարվել։ Հուլիսի 18-ին Ռոմանոս Պետրոսյանը, որը մինչ այդ ազատվել էր պետական վերահսկողության ծառայության պետի պաշտոնից, ՀԾԿՀ-ի որոշմամբ նշանակվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ժամանակավոր կառավարիչ։ Կառույցը, կառավարության ներկայացրած հաղորդման հիման վրա, նաև վարույթ է նախաձեռնել ՀԷՑ-ի նկատմամբ։ ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |