Ամստերդամ․ Արդեն փաստ է, որ ՀՀ–ում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»![]() 19 նոյեմբերի 2025 - 12:31 AMT PanARMENIAN.Net - Սամվել Կարապետյանի պաշտպան Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ «այժմ արդեն փաստ է, որ Հայաստանում իրականացվում է «հեռախոսային արդարադատություն»։ «Երեկ, երբ իմ պաշտպանյալ Սամվել Կարապետյանի կալանքի երկարաձգման հարցով դատական նիստը դեռ ընթանում էր, վարչապետի ընտանիքին պատկանող լրատվամիջոցը արդեն հրապարակեց կալանքը երկարաձգելու մասին «վճիռը»,–գրել է նա, հայտնում է Panorama.am-ը։ Նա հիշեցրել է, որ դատարանը պաշտոնապես հաստատել է «այդ կանխորոշված դատավճիռը»՝ երկարաձգելով կալանքը ևս երկու ամսով։ «Սա, աներկբա, ապացույց է, որ Հայաստանի դատական համակարգը լիովին զրկված է անկախությունից։ Այն վերածվել է քաղաքական ցուցումների կատարման գործիքի։ Մարդ, ով ժամանել էր իր հոր քառասունքին և արդեն հինգ ամիս անազատության մեջ է՝ առանց որևէ հիմնավոր ապացույցի, պետք է ևս երկու ամիս զրկված մնա ազատությունից։ Այս դաժանությունը դուրս է իրավական, բարոյական և հումանիտար բոլոր կանոններից։ Անձնական ազատությունից զրկելն օգտագործվում է որպես քաղաքական ճնշման անընդունելի լծակ։ Այսպիսի անձնական ահաբեկչությունը նույն օրերին զուգորդվել է նաև տնտեսական գրոհով։ ՀԾԿՀ-ի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լիցենզիան դադարեցնելու որոշումը տնտեսական բռնազավթում է։ Այս ռեյդն իրականացվում է չնայած Ստոկհոլմի Արբիտրաժային Ինստիտուտի միջանկյալ որոշմանը, որն ուղղակիորեն արգելում էր լիցենզիայի չեղարկումը։ Արբիտրաժի որոշումն անտեսելը ցույց է տալիս միջազգային իրավունքի նկատմամբ ՀՀ իշխանությունների լիակատար անհարգալից վերաբերմունքը։ Զուգահեռ և համակարգված նման գործողությունները ընդհանրապես կապ չունեն իրավական գործընթացների հետ։ Ահաբեկչություն են և իրականացվում են ճղճիմ քաղաքական և անձնական շահեր սպասարկելու համար։ Սամվել Կարապետյանի ներդրումային և անձնական իրավունքները պաշտպանելու համար մենք օգտագործելու ենք միջազգային իրավունքի բոլոր հնարավոր գործիքները։ Մեր թիմը վճռական է՝ կանգնելու ՀՀ իշխանությունների անօրինականությունների դեմ»,-նշել է փաստաբանը։ ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |