ԿԸՀ․ Վաղարշապատում վերահաշվարկից հետո թվերի փոփոխություններ չկան![]() 19 նոյեմբերի 2025 - 13:01 AMT PanARMENIAN.Net - Վաղարշապատ համայնքի տեղական ինքնակառավարման ընտրությունների քվեարկության արդյունքների վերահաշվարկն ավարտվել է։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովից փոխանցել են, որ վեց ընտրատեղամասերում վերահաշվարկ իրականացնելուց հետո կուսակցություններին կողմ քվեարկված քվեաթերթիկների թվի որևէ փոփոխություն չի գրանցվել, հայտնում է Aysor.am-ը։ Վերահաշվարկի աշխատանքների արդյունքում անվավեր քվեաթերթիկների թվի չնչին փոփոխություն է միայն եղել։ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչները պահանջել էին վերահաշվարկ 14/15, 14/16 և 14/22 տարածքային ընտրական հանձնաժողովների արդյունքների մասով։ Թիվ 14 ընտրական հանձնաժողովը, Ընտրական օրենսգրքի սահմանադրական օրենքին համապատասխան, վիճակահանությամբ ընտրել է նաև 14/1, 14/8 և 14/22 ընտրատեղամասերը՝ վերահաշվարկ իրականացնելու նպատակով։ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունների նախնական տվյալներով՝ ՔՊ-ն առավելագույն քվեներն է ստացել: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |