Ամանորին ՀՀ–ն ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է

Ամանորին ՀՀ–ն ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է

PanARMENIAN.Net - Ամանորին ՀՀ–ն ռուսաստանցիների ամենապահանջված ուղղություններից է։ Այդ մասին ասել է ՌԴ «Տուրիստական գործակալությունների դաշինք» ասոցիացիայի փոխնախագահ Ալեքսան Մկրտչյանը։

«Ինչ վերաբերում է ԽՍՀՄ նախկին հանրապետություններին, Բելառուսը, բնականաբար, այստեղ մրցակիցներ չունի։ Այնուհետև մեծ տարբերությամբ գալիս են Աբխազիան, Հայաստանը, Վրաստանը, Ղազախստանը և Ուզբեկստանը», – պատասխանել է ասոցիացիայի փոխնախագահը հարցին, թե որ երկրներն են ընտրում ռուսաստանցիները իրենց Ամանորյա արձակուրդների համար, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով՝ ավելի հեռավոր պետությունների ընտրությունը պայմանավորված է բնակության մեկնարկային վայրով՝ երկրի արևելյան, թե արևմտյան հատվածից։

Օրինակ՝ Ռուսաստանի եվրոպական մասում ապրող քաղաքացիները նախընտրել են Նոր տարվա արձակուրդները անցկացնել Եգիպտոսում, ԱՄԷ-ում, Թաիլանդում, Չինաստանում և Վիետնամում։ Մինչդեռ Սիբիրի և Հեռավոր Արևելքի բնակիչները իրենց ընտրությունը կանգնեցրել են Չինաստանի, Թաիլանդի և Վիետնամի վրա։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---