Apple նոր բրաուզերը երեք օրվա ընթացքում բեռնավորել են 11 միլիոն անգամ

PanARMENIAN.Net - Apple նոր բրաուզերը` Safari 4-ը, որը ներկայացվել է մշակողների համաշխարհային համաժողովին (WWDC), երեք օրվա ընթացքում բեռնավորել են 11 միլիոն անգամ: Ընդ որում` Windows-ի համար տարբերակը բեռնավորել են վեց միլիոն անգամ:



Հարկավոր է հաշվի առնել, որ Apple իր բրաուզերը տարածում էր ոչ միայն կայքի, այլեւ ծրագրերի թարմացման համակարգի միջոցով: Ուստի մի քանի միլիոն բեռնավորումներ կատարվել են այն օգտավողների կողմից, ովքեր բրաուզերի թողարկումից կարճ ժամանակ անց թարմացրել են համակարգը:



Համեմատության համար Firefox բրաուզերի երրորդ տարբերակը, որը թողարկվեց 2008-ի հունիսին, միայն առաջին օրերի ընթացքում բեռնավորեցին ավելի քան ութ միլիոն անգամ: Google Chrome-ը սեպտեմբերին ավելի համեստ արդյունք ցույց տվեց. Nielsen-ի տվյալներով, առաջին շաբաթվա ընթացքում այն բեռնավորեցին մոտ երկու միլիոն օգտվողներ:



Apple իր բրաուզերը դիրքավորում է որպես աշխարհում ամենաարագներից մեկը: Պնդվում է, որ JavaScript-ի մշակման արագությամբ այն գրեթե ութ անգամ գերազանցում է Internet Explorer 8-ը եւ ավելի քան չորս անգամ` Firefox 3-ին, հաղորդում է Lenta.ru-ն:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---