Կաթողիկոսը հորդորել է քահանաներին ծառայել հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ

Կաթողիկոսը հորդորել է քահանաներին ծառայել հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց աթողիկոս Գարեգին Երկրորդը հանդիպել է Գուգարաց թեմի հոգևոր սպասավորների հետ՝ ուղեկցությամբ թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ․ Հովնան եպիսկոպոս Հակոբյանի։

Հայոց Հայրապետն իր օրհնությունն է բերել եկեղեցականներին՝ հորդորելով քահանա հայրերին աներկյուղ ու հոգևոր կոչման բարձր գիտակցությամբ իրենց ծառայությունը բերել ազգի զավակներին, նրանց համախումբ պահել Եկեղեցու կամարների ներքո։

Մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում Նորին Սրբությունը պատգամել է հոգևոր հովիվներին ամեն ջանք ի գործ դնել հասարակության մեջ ազգային-հոգևոր արժեքների առավել զորացման և սիրո ու համերաշխության ոգու ամրապնդման համար։

Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում համոզմունք է հայտնել, որ Վաղարշապատի ընտրությունների արդյունքները «կարևոր լիցք են Մայր Աթոռն ազատելու համար», և որ «ժողովուրդը հաղթելու է 2026-ի խորհրդարանական ընտրություններում»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---