Լևոն Ռուբինյանը ամփոփել է Ամիօ բանկի գործունեության 2 տարին![]() 19 նոյեմբերի 2025 - 17:48 AMT PanARMENIAN.Net - Ամիօ բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ, բիզնեսի զարգացման գլխավոր տնօրեն Լևոն Ռուբինյանն Ամիօ բանկի գործունեության երկու տարին ամփոփելու շրջանակում խոսել է բանկի ձեռքբերումների, մարտահրավերների և ապագայի պլանների մասին։ Իր խոսքում Լևոն Ռուբինյանը նշել է, որ Ամիօի գլխավոր ձեռքբերումը հաճախորդների վստահությունն է։ Բանկի հանդեպ բարձր վստահության ցուցիչ է նաև ավանդների մեծ պորտֆելը․ ֆիզիկական անձանց ավանդների ծավալով Ամիօ բանկը առաջատարներից է։ Ամիօ բանկի առաջատար պրոդուկտներից է նաև AMIO Mobile հավելվածը, որի միջոցով հնարավոր է դառնալ բանկի հաճախորդ առանց բանկ այցելելու՝ օնլայն գրանցմամբ, որը տևում է մի քանի րոպե։ Բանկն այժմ ունի հատուկ առաջարկ իր նոր հաճախորդների համար: Սկսած 2025 թվականի հուլիսի 1-ից Ամիօ բանկի նոր քարտապանները ստանում են 5% քեշբեք ամեն ամիս։ «Ներբեռնեք AMIO Mobile հավելվածը և դարձեք բանկի հաճախորդ առցանց՝ App Store | Google Play»,–ասվում է հաղորդագրության մեջ։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |