Մելիքյանը ներողություն է խնդրել հավաքականի պարտությունների համար

Մելիքյանը ներողություն է խնդրել հավաքականի պարտությունների համար

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը ներողություն է խնդրել հավաքականի կրած պարտությունների համար։

«Որակավորման այս փուլը մեզ համար դժվար ստացվեց: Նախ ցանկանում եմ ներողություն խնդրել պարտությունների համար, գիտեմ` սպասումները մեծ էին, բայց չկարողացանք ձեզ տալ այն ուրախությունը, որին արժանի էիք: Միևնույն ժամանակ ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել յուրաքանչյուրին, որ ամբողջ ընթացքում մեր կողքին էր: Ձեր հավատարիմ աջակցությունը մեզ ուժ է տալիս, որպեսզի շարունակենք և ավելի ամուր թիմ դառնանք: Վերադառնալու ենք ավելի պատրաստ, ավելի ուժեղ, ավելի միասնական»,-ասել է նա, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի վերջին տուրում Հայաստանի հավաքականը Պորտուգալիայի հետ խաղում զիջել է 9:1 հաշվով: Մինչ այդ Հայաստանի ազգային հավաքականը երեք անընդմեջ պարտություն էր կրել՝ երկու անգամ Հունգարիայի հավաքականից, մեկ անգամ՝ Իռլանդիայի։

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---