Հետախուզվող տղամարդը ինքնակամ վերադարձել է Հայաստան

Հետախուզվող տղամարդը ինքնակամ վերադարձել է Հայաստան

PanARMENIAN.Net - Վաղարշապատի համայնքային ոստիկանության բաժնի աշխատակիցների իրականացրած բացատրական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 18-ին հետախուզվող անձը «Բավրայի» սահմանային անցակետով Հայաստան է վերադարձել։

Սեպտեմբերի 30-ից Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության կողմից Էջմիածնի Լերմոնտովի փողոցի բնակիչ 35-ամյա տղամարդը հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկերը, տուրքերը կամ այլ վճարներ չվճարելու հանցակցության և տրանսպորտային միջոցի կամ հրազենի նույնականացման տարրերը կեղծելու կամ ջնջելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---