Ամերիկան հրաժարվում է անալոգային հեռուստատեսությունից

PanARMENIAN.Net - Ամերիկայում անալոգային հեռուստատեսությունն իր վերջին օրերն է ապրում: Այն դեպքում, երբ ամերիկացիների մածամասնությունը, ամենայն հավանականությամբ, նույնիսկ չի նկատի, որ իրենց երկիրն անցել է նոր հեռուստատեսային դարաշրջան, իսկ ոմանք, առավոտյան արթնանալով, զարմանքով կնկատեն, որ իրենց հեռուստացույցն ընդհանրապես ոչինչ ցույց չի տալիս: Տարբեր տվյալներով, ամերիկյան ընտանիքների 3-6 տոկոսը նույնիսկ չի լսել թվային հեռուստատեսության մասին:



Հին անալոգային հեռուստացույցները չեն կարող թվային պատկերներ ցույց տալ, այդ պատճառով, պետությունը մի քանի մլն դոլար է հատկացրել անվճար հեռուստատեսային սարքերի համար, որոնք կարող է ստանալ յուրաքանչյուր ցանկացող: Ծեր մարդկանց եւ հաշմանդամների համար սարքի տեղադրումը կատարում են հատուկ ծառայությունները: Թվային պատկերը շատ ավելի քիչ տեղ է զբաղեցնում եթերում, իսկ դա նշանակում է, որ բացի տեսատեղեկատվությունից, կարել է նաեւ տեքստ եթեր տալ: Կարելի է նաեւ մեկ հաճախականությամբ երկու հեռուստաալիք հեարձակել: Եվ նույնիսկ դրանից հետո տեղ կմնա:



Ամերիկայում թվային ֆորմատին անցումը սկսվել է 90-ական թվականներից: 2007 թվականից խանութներում դադարել են վաճառել անալոգային հետուստացույցներ` ամբողջությամբ անցնելով թվայինների: Հեռուստաալիքներից շատերն արդեն մի քանի տարի առաջ թվային հեռարձակում են կատարել, հաղորդում է ՆՏՎ-ն:
 Ուշագրավ
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---