Պապոյանն ու Կվրիվիշվիլին անդրադարձել են տրանսպորտային համագործակցությանը![]() 20 նոյեմբերի 2025 - 11:04 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Թբիլիսիում Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի հետ հանդիպմանը քննարկել է համագործակցությունը տրանսպորտի և լոգիստիկայի ոլորտում։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Դիտարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային մակարդակներում փոխգործակցության հնարավորությունները։ Երկու երկրների տնտեսական օրակարգին վերաբերող մի շարք այլ հարցերի շուրջ նույնպես կայացել է կարծիքների փոխանակում։ Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |