Կենսաթոշակներն ու նպաստները 2026-ից կտրամադրվեն միայն անկանխիկ եղանակով![]() 20 նոյեմբերի 2025 - 13:33 AMT PanARMENIAN.Net - ՀՀ–ում բոլոր տեսակի կենսաթոշակներն ու պարբերական բնույթի մի շարք նպաստներ 2026 թ. ապրիլի 1–ից կտրամադրվեն բացառապես անկանխիկ եղանակով։ Այդ մասին ՀՀ կառավարության նիստում հայտարարել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։ «Որոշ դեպքերում, երբ գումար ստացողը 75 տարի և ավելի է կամ ունի խորը/ծանր ֆունկցիոնալ սահմանափակում, այդ գումարները կարող են վճարվել նաև կանխիկ»,– նշել է նախարարը, հայտնում է Sputnik Արմենիան։ Նա հավելել է, որ միայն վերջին ամսվա ընթացքում կանխիկ եղանակով կենսաթոշակ և նպաստ ստացողների թիվը նվազել է 10 հազարով։ Ըստ ներկայացված տվյալների՝ այս պահին հանրապետությունում կա մոտ 661 հազար քաղաքացի, որոնք ստանում են կենսաթոշակ կամ նպաստ։ Նրանցից կանխիկ եղանակով այդ գումարները ստանում է մոտ 60 հազարը։ Նոյեմբերի 7-ին կայացած կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ ՀՀ–ում պետք է բոլոր գործարքներն ու վճարումները, ներառյալ նաև տարեցների թոշակների տրամադրումը, իրականացվեն բացառապես էլեկտրոնային եղանակով։ Նա գործադիրի անդամներին տվել է երկու շաբաթ ժամանակ՝ հարցը վերջնական լուծման հասցնելու և հունվարի 1-ից էլեկտրոնային համակարգի ամբողջական կիրառումը ապահովելու համար։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |