ԱԳ փոխնախարարները քննարկել են ՀՀ և Հյուսիսային Մակեդոնիայի միջև բազմակողմ ձևաչափերով գործակցությունը![]() 20 նոյեմբերի 2025 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 19-ին Կիգալիում, Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 46-րդ նստաշրջանի շրջանակում, Հայաստանի արտգործնախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Հյուսիսային Մակեդոնիայի արտաքին գործերի և առևտրի նախարարի տեղակալ Զորան Դիմիտրովսկիի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Հյուսիսային Մակեդոնիայի միջև բազմակողմ հարթակներում և միջազգային կառույցներում համագործակցությունը զարգացնելու հեռանկարները։ Հանդիպման ընթացքում նաև քննարկվել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին վերաբերող հարցեր, ինչպես նաև անդրադարձ է եղել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքներին, որը նախատեսվում է անցկացնել Հայաստանում 2026 թվականին։ Հայաստանի փոխարտգործնախարարը ներկայացրել է տարածաշրջանում տեղի ունեցող վերջին զարգացումները՝ շեշտադրելով Հարավային Կովկասում ենթակառուցվածքների ապաշրջափակման և տրանսպորտային փոխկապվածության առաջմղման ուղղությամբ Հայաստանի ձեռնարկած քայլերը։ Այս շրջանակում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ՀՀ կառավարության կողմից առաջ տարվող «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության վրա։ Զրուցակիցները խոսել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունն ակտիվացնելու հնարավորությունների մասին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |