Բողոքի ակցիա՝ դատախազության դիմաց․ «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին» պաստառներով![]() 20 նոյեմբերի 2025 - 17:12 AMT PanARMENIAN.Net - Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացրել ՀՀ գլխավոր դատախազության շենքի առջև՝ «Ազատությո՛ւն քաղբանտարկյալներին», «Ո՛չ Նիկոլի տեռորին» գրությամբ պաստառներով։ Նրանք պարզել են նաև «Սրբազան պայքարի» գործով անցնող անձանց ու մյուս կալանավորվածների նկարները` ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանից պահանջելով ազատ արձակել նրանց։ Հավաքվածների շարքերում են նաև ՀՀ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորները, հայտնում է Sputnik Արմենիան։ «Այս իշխանությունը, որը հաճախ խոսում է ժողովրդավարության մասին, ցանկացած ընտրություն` կլինի Բրյուսովի ռեկտորի ընտրություն թե համայնքի ղեկավարի, եթե իր քիմքին հաճելի չէ, ապա այլ որոշում է կայացնում, և այդ մարդիկ առնվազն բանտարկվում են»,– լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Մասնակիցները նշել են, որ Հայաստանում այս պահին կա «ավելի քան 30 քաղբանտարկյալ, ովքեր, ձերբակալվել են՝ իրենց գաղափարների, խոսքի, համոզմունքների և հավատքի համար»։ «Հայ Առաքելական սուրբ եկեղեցու երեք առաջնորդներ՝ Միքայել, Բագրատ և Մկրտիչ սրբազաններն ապօրինի ազատազրկված են, գործարար, ազգային բարերար Սամվել Կարապետյանը կալանք է կրում միայն եկեղեցու շահերը պաշտպանելու համար։ Ձերբակալվել ու հետապնդվում են Հայաստանի և Արցախի Ազգային ժողովների ընդդիմադիր պատգամավորներ, զինվորականներ, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավար մարմինների անդամներ, համայնքապետեր և ՏԻՄ աշխատակիցներ», – ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Ակցիան ուղեկցվել է «Ազատություն քաղբանտարկյալներին» վանկարկումներով։ Դատախազության շենքի դիմաց ելույթ է ունեցել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ շեշտելով, որ գլխավոր դատախազությունն է խախտում Սահմանադրությունը՝ կատարելով ոչ թե արդարադատության վերահսկողություն, այլ քաղաքական պատվեր։ «ՀՀ Սահմանադրությամբ գլխավոր դատախազությունն այն միակ ու բարձրագույն մարմինն է, որը պետության անունից քրեական հետապնդման բացառիկ լիազորությամբ է օժտված, որը պարտավոր է հետևել իրականացվող պատժի և հարկադրանքի միջոցների օրինականությանը»,– նշել է Մինասյանը։ Նա կոչ է արել դատախազներին գործել Սահմանադրությանը համապատասխան՝ կատարելով իրենց մասնագիտական ու բարոյական պարտավորությունները։ Ըստ Մինասյանի՝ «Հայաստան» խմբակցությունն արդեն շրջանառության մեջ է դրել «ՀՀ–ում քաղբանտարկյալների և նրանց իրավունքների պաշտպանության մասին» ԱԺ հայտարարության նախագիծը։ Նոյեմբերի 26-ին այդ թեմայով նախատեսված են խորհրդարանական լսումներ, որոնց հրավիրվել են նաև միջազգային կառույցների ներկայացուցիչներ։ Հրավերը փոխանցվել է նաև ՀՀ գլխավոր դատախազին։ Ակցիան շարունակվել է երթով դեպի Շենգավիթի դատարան, որտեղ ընթանում է «Սրբազան պայքարի» գործով դատական նիստը։ «Սրբազան պայքարի» գործով ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 18 անձի, այդ թվում՝ Բագրատ սրբազանին։ Ըստ ՀՀ քննչական կոմիտեի՝ «Սրբազան պայքար» շարժման մի խումբ մասնակիցներ և ղեկավարներ պլանավորել են ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական գործողություններ և իրականացնել իշխանության զավթում։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |