«Սրբազան պայքարի» գործով 18 մեղադրյալից 3-ի խափանման միջոցը փոխվել է![]() 20 նոյեմբերի 2025 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում շարունակվում է «Սրբազան պայքարի» գործով անցնող Բագրատ սրբազանի և ևս 17 անձանց գործով դատավարությունը, որի շրջանակում քննվել է մի շարք մեղադրյալների խափանման միջոցների փոփոխման հարցը։ Դատարանը, նախագահությամբ Կարեն Ֆարխոյանի, Արմեն Ալեքսանյանի նկատմամբ սահմանել է նոր խափանման միջոց՝ տնային կալանք և բացակայելու արգելք։ Դատավոր Ֆարխոյանն ընդգծել է, որ խոչընդոտելու ռիսկը դեռ առկա է, թեև խոչընդոտելու հիմքը դեռ առկա է, բայց նվազ չափով, և դատարանը որոշում է կիրառել այլընտրանքային խափանման միջոցներ՝ 3 ամիս ժամկետով տնային կալանք և բացակայելու արգելք։, հայտնում է Panorama.am-ը։ «Այլընտրանքային խափանման միջոցներն ի զորու են ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այդ պայմաններում կիրառված խափանման միջոցը կալանքի ժամկետը լրանալուց հետո՝ նոյեմբերի 26-ից սկսած որպես խափանման միջոց կիրառել տնային կալանքը՝ համակցված բացակայելու արգելքի հետ միասին»,- ասել է դատավորը։ Դատական նիստի ընթացքում որոշում է կայացվել նաև Արսեն Ղազարյանի խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։ Չնայած մեղադրող կողմը միջնորդել է կալանքի ժամկետը երկարաձգել ևս երեք ամսով, դատարանը որոշել է կիրառել վարչական հսկողություն ու բացակայելու արգելք՝ որպես համակցված խափանման միջոցներ։ Արդյունքում՝ նոյեմբերի 25-ին կալանքի ժամկետը սպառվելուց հետո նա ազատ է արձակվելու քրեակատարողական հիմնարկից։ Նույն դատական նիստում, դատարանը նաև որոշում է կայացրել Արման Իսրայելյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի փոփոխության վերաբերյալ։ Ըստ որոշման՝ նրա կալանքի ժամկետի ավարտից՝ նոյեմբերի 25-ից հետո, կգործի նոր խափանման միջոց՝ տնային կալանք՝ երկու ամսով, զուգակցված բացակայելու արգելքով և 2 միլիոն դրամ գրավով։ Մեղադրող կողմը միջնորդել էր ևս երեք ամսով երկարաձգել կալանքի ժամկետը։ Ավելի վաղ Դատական որոշմամբ Արա Ռոստոմյանի նկատմամբ վերացվել է տնային կալանքը և սահմանվել են բացակայելու արգելք ու վարչական հսկողություն։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |