Վարդան Ղուկասյանին նոր մեղադրանք է ներկայացվել՝ դատական նիստում հայհոյելու համար![]() 21 նոյեմբերի 2025 - 11:37 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 21-ից կալանքի տակ գտնվող Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանին 3-րդ մեղադրանքն են առաջադրել օրերս Հակակոռուպցիոն դատարանում հնչեցրած արտահայտությունների համար։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ հանրային քրեական հետապնդում է հարուցվել Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանությունը), տեղեկացնում է Factor.am-ը։ Նշվում է, որ, ըստ ամենյանի, նոր՝ արդեն 3-րդ մեղադրանքը վերաբերում է վերջին դատական նիստի ժամանակ Վարդան Ղուկասյանի կողմից արված արտահայտություններին, որոնք նաև հայհոյանքներ էին պարունակում։ Ղուկասյանի որդուն առաջադրված մեղադրանքը ևս առնչվում է դատական նստերից մեկի ժամանակ թույլ տված արտահայտության հետ։ Ղուկասյանին առաջադրված առաջին մեղադրանքը վերաբերում է կաշառքին, երկրորդը՝ լրագրողների հետ զրույցում իշխանությունների մասին հնչեցրած արտահայտություններին, վերջինն արդեն դատական նիստի ժամանակ հնչած հայհոյանքներին։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |