Քաղաքապետարանը հերքել է Հրազդանի կիրճի ժայռերը քանդելու լուրերը![]() 21 նոյեմբերի 2025 - 15:46 AMT PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետարանը հերքել է տարածվող տեղեկությունները, թե Հրազդանի կիրճի ժայռերը քանդվում են։ Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետի պաշտոնակատար Օֆելյա Սիմոնյանը, անդրադառնալով ArmLand տուրիստական ընկերության ներկայացուցիչ Արտյոմ Մարտիրոսյանի տարածած տեսանյութին և գրառմանը, թե քանդում են Հրազդանի կիրճի բազալտե սյուները, հայտնել է, որ աղբն է հանվում, տեղեկացնում է Արմենպրեսը։ Նա ասել է, որ Հրազդանի կիրճին հարակից ստորգետնյա անցումը վերանորոգվում է և դրան զուգահեռ տարածքից դեպի Հրազդանի կիրճ իջնող հատվածից տարիների ընթացքում կուտակված շինարարական աղբն է հանվում, ինչի արդյունքում Հրազդանի կիրճի ժայռերի գեղեցիկ տեսարանն էլ ավելի կբացվի և տեսանելի կլինի։ «Որևէ ժայռերի քանդման աշխատանք այդտեղ չի կատարվում»,- նշել է Սիմոնյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |