ՔԿ․ ՀԷՑ–ի տեսուչը ձերբակալվել է խոշոր չափերով խարդախության համար![]() 22 նոյեմբերի 2025 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեն հայտնել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության մասնաճյուղի տեսուչ Գ.Խ.-ն ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով։ Նշվում է, որ տեսուչը 2024 թվականի հունիսի 6-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում, աշխատելով ընկերության մասնաճյուղերից մեկում, իրականացնում է վերահսկողություն իր սպասարկման տարածքում գտնվող մի բնակավայրի որոշ փողոցների լուսավորության էլեկտրաէներգիայի սպառման նկատմամբ։ Նշվում է, որ այդ ընթացքում Գ.Խ.-ն փոխել է հաշվառման սարքի արձանագրած իրական ցուցմունքները և համայնքապետարանին ներկայացրել է էլեկտրաէներգիայի ավելացված ծախս՝ իրականությանը չհամապատասխանող տվյալներով։ Արդյունքում, ըստ նախնական գնահատման, համայնքին պատճառվել է խոշոր չափերի հասնող գույքային վնաս՝ ընդհանուր 1 միլիոն 102 հազար 288 դրամի չափով։ Գ.Խ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, որը վերաբերում է խոշոր չափերով խարդախությանը։ Քրեական վարույթի շրջանակում նախաքննությունը շարունակվում է՝ պարզելու կատարված հանցագործության բոլոր հանգամանքները։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |