Կարապետյանը` ՀԿԾՀ նախագահին․ Թեման մի շեղիր և իջեցրու սակագինը![]() 22 նոյեմբերի 2025 - 12:21 AMT PanARMENIAN.Net - «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում արձագանքել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ 2018-ից մինչև 2024 թվականի հոկտեմբերը Հայաստանի էլեկտրական ցանցերի բոլոր սպառողների հաշվիչների ցուցմունքները հեռացվել են ՀԷՑ-ի սերվերից։ «ՀՀԿԾՀ նախագահը հայտարարել է, որ ՀԷՑ-ի լույսի ցուցմունքների բազան 1 տարի առաջ բազայից ջնջվել է... Մի քիչ մոռացել է հավելել, որ իմ ՀԷՑ–ում ներգրավվելուց հետո այն վերականգնվել է ամսական տվյալներով։ Թեման մի շեղի պարոն Մեսրոպյան, և իջեցրու սակագինը»,- գրել է նա։ ՀԾԿՀ–ն «Տաշիր Կապիտալ» ընկերությանը զրկել է ՀԷՑ–ի լիցենզիայից։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի լիցենզիան դադարեցնելու որոշումից հետո առաջիկա 3 ամիսների ընթացքում կբանակցի ընկերության տնօրենների խորհրդի հետ՝ գույքի սեփականության իրավունքի փոխանցման վերաբերյալ, եթե կողմերը համաձայնության չգան, ապա պետությունը կարող է գերակա շահի հիմքով վերցնել սեփականության իրավունքը: Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |