Սուրենյան․ Առաջիկա օրերին ցերեկը ջերմաստիճանը կգերազանցի պատմական առավելագույն արժեքները![]() 22 նոյեմբերի 2025 - 12:34 AMT PanARMENIAN.Net - Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ առաջիկա 3 օրերին ցերեկը սպասվող ջերմաստիճանը հանրապետության մի շարք շրջաններում կգերազանցիպատմական առավելագույն արժեքները։ Իրաքից ներթափանցել են արևադարձային տաք օդային հոսանքներ, որոնք մինչև ամսվա վերջին օրերը կմնան տարածարջանում։ Նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, լուսադեմին Արարատյան և Շիրակի դաշտում սպասվում է կարճատև մառախուղ, հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը»։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 22-23-ին ցերեկային ժամերին Լոռիում, Տավուշում և Սյունիքում աստիճանաբար կբարձրանա ևս 1-2 աստիճանով, մնացած շրջաններում Էապես չի փոխվի։ Սյունիքի նախալեռներում ջերմաստիճանը կհասնի +20․․․+23 աստիճանի,իսկ հովիտներում՝ մինչև +26։ Երևանում՝ նոյեմբերի 22-ի ցերեկը, 23-27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ցերեկային ժամերին սպասվում է +15 աստիճան ջերմություն։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |