Լյուքսեմբուրգի օրենսդիր մարմինը վերահաստատել է աջակցությունը ՀՀ ինքիշխանությանը![]() 22 նոյեմբերի 2025 - 13:37 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-ին Լյուքսեմբուրգում Հայաստանի դեսպան Տիգրան Բալայանը հանդիպում է անցկացրել Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերի հետ։ Լյուքսեմբուրգի Պատգամավորների պալատի նախագահ Կլոդ Վիզլերը վերահաստատել է իրենց օրենսդիր մարմնի լիակատար աջակցությունը Հայաստանի ինքիշխանությանը և ժողովրդավարական ուղուն։ Տիգրան Բալայանը հանդիպման ընթացքում մանրամասն ներկայացրել է օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ենթակառուցվածքային նախաձեռնությունը և դրա ընձեռած հնարավորությունները, ինչպես նաև Հայաստան-ԵՄ համագործակցության շրջանակում արձանագրված ձեռքբերումները։ Դեսպանը հատուկ շեշտադրել է Հայաստանի կառավարության ներդրած ջանքերը տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ՝ ընդգծելով «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության կարևոր դերը։ Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին: Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |