Հայաստանի տրանսպորտի նախարարությունը նախատեսում է օրենսդրական փոփոխություններ կատարել կապի ոլորտում

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարությունում հունիսի 12-ին կայացավ գերատեսչության նախաձեռնությամբ ստեղծված կապի ոլորտի խնդիրները կարգավողող աշխատանքային խմբի առաջին հանդիպումը, որին մասնակցում էին ինչպես պետական, այնպես էլ ոչ պետական կազամակերպությունների ներկայացուցիչներն ու պատասխանատուները, հաղորդում է տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը:



Ինչպես ասվում է հաղորդագրության մեջ, խմբի ստեղծումը պայմանավորված է ոլորտի առջեւ ծառացած բազում խնդիրների լուծման եւ կապի ոլորտի զարգացման նպատակով: Գ.Սարգսյանը հույս հայտնեց, որ աշխատանքային խումբը կաշխատի բաց եւ արդյունավետ: Նախարարը տեղեկացրեց նաեւ, որ տրանսպորտի եւ կապի նախարարությունը պատրաստվում է առաջիկայում օրենսդրական փոփոխություններ կատարել կապի ոլորտում, ինչի համար ակնկալվում է ոչ միայն պետական մարմինների, այլեւ մասնավոր կազմակերպությունների աջակցությունը եւ առաջարկությունները:

Աշխատանքային խմբի գործունեությունը ղեկավարող ՀՀ տրանսպորտի եւ կապի փոխնախարար Վալտեր Մարությանը մասնակիցերին հորդորեց աշխատել փոխըմբռնման եւ փոխհամագործակցության մթնոլորտում: Նա նշեց կապի ոլորտում տեղ գտած մի շարք խնդիրներ, այդ թվում` օրենսդրական դաշտի անկատարությունն ու մարզային կապի անմխիթար վիճակը:
 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---