«Դոմուսի» հրդեհը բռնկվել է օդորակիչների սենյակում![]() 22 նոյեմբերի 2025 - 15:03 AMT PanARMENIAN.Net - Հայտնի է «Դոմուս» հիպերմարկետի Իսակովի մասնաճյուղի հրդեհի համալիրր փորձաքննության եզրակացությունը: Հրկիզման վարկածը բացառվել է, հայտնում է 1lurer.am-ը։ Պարզվել է, որ 2024-ի հոկտեմբերի 7-ի հրդեհի օջախ է դարձել պահեստի հարևանությամբ գտնվող օդորակիչների սենյակը։ Կրակը տարածվել է դեպի պահեստ, ապա ամբողջ առևտրի կենտրոն: Շինության վնասը 1 միլիարդ 650 միլիոն դրամ է, իսկ այն վարձած «Դոմուս» ընկերությանը՝ ավելի քան 800 միլիոն դրամ: Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 12:57-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ստացվել է ահազանգ Երևանի Իսակովի պողոտայում գտնվող «Դոմուս» հիպերմարկետի պահեստում բռնկված հրդեհի վերաբերյալ։ Հաշվի առնելով հրդեհի բարդությունը՝ հայտարարվել է «Թիվ 3» կանչի կարգ։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |