Հայաստանի կառավարական պատվիրակությունը կմասնակցի ՀԱՊԿ նիստին13 հունիսի 2009 - 15:11 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ղեկավարած պատվիրակությունը հունիսի 14-ին մեկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա` մասնակցելու Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Կոլեկտիվ անվտանգության խորհրդի հերթական նիստին:Նախագահի ղեկավարած պատվիրակության կազմում են Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Հայաստանը 2008թ-ի սեպտեմբերից նախագահում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Նիստի ընթացքում նախագահությունը կազմակերպությունում Հայաստանից կանցնի Բելառուսին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |