Փաշինյանը կարևորել է թվայնացման ոլորտում ՀՀ և Proud Engineers-ի համագործակցությունը![]() 25 նոյեմբերի 2025 - 17:57 AMT PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Proud Engineers ընկերության հիմնադիր Տաավի Կոտկային, որը նախկինում ղեկավարել է Էստոնիայի տեղեկատվական համակարգերի գործակալությունը։ Վարչապետը ընդգծել է, որ Հայաստանի կառավարության համար թվայնացման գործընթացը կարևոր ռազմավարական ուղղություն է։ Նա բարձր է գնահատել համագործակցությունը Proud Engineers ընկերության հետ՝ կարևորելով փորձի փոխանակումը և թվայնացման գործընթացների արդյունավետ կազմակերպումը։ Փաշինյանի խոսքով՝ պետական կառավարման համակարգի թվայնացումը կնպաստի պետական ինստիտուտների աշխատանքների բարելավմանը և քաղաքացիներին մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը։ Տաավի Կոտկան ներկայացրել է իր հիմնադրած ընկերության գործունեությունը, ինչպես նաև թվայնացման ուղղությամբ տարբեր եվրոպական երկրներում իրականացված նախաձեռնություններն ու ծրագրերը։ Նա խոսել է թվային քաղաքականության սկզբունքների, գործիքակազմերի և հնարավորությունների մասին՝ պատրաստակամություն հայտնելով խորացնել համագործակցությունը հայաստանյան գործընկերների հետ։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |